Քոչարյանը՝ Պուտինի հետ իրեն վերագրվող հեռախոսազրույցի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է իրեն վերագրվող ու տարածվող հեռախոսազրույցին։

«Կեղտոտ ու էժանագին կեղծիք է՝ նեյրոնային ցանցի տեխնոլոգիաների օգտագործմամբ: Պուտինի հետ իմ վերջին հեռախոսազրույցը եղել է ապրիլի 21-ին՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ, և զրույցի թեման եղել է Արցախում տիրող իրավիճակը։ Ակնհայտ է, որ այս կեղծիքի հայտնվելը հենց այս պահին կապված է արցախյան ողբերգական իրադարձությունների և առաջիկա քաղաքական գործընթացներում ինձ չեզոքացնելու փորձի հետ»,-գրել է ՀՀ երկրորդ նախագահն այսօր «Թելեգրամի» իր էջում։