Արցախ Իրադարձային Եղցահող համայնքը հայտնվել է Ադրբեջանի անմիջական թիրախում, բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա 19.09.2023 0 min read Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է. «Շուշիի շրջանի Եղցահող համայնքը՝ ընդհանուր 150 բնակչով, հայտնվել է ադրբեջանական կողմի անմիջական թիրախում։ Ադրբեջանական ԶՈՒ-ն ավերել է համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջապատված են»։