Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ
Ադրբեջանը հայտարարել է Եվլախում Արցախի հայ բնակչության ներկայացուցիչների հետ հանդիպելու պատրաստակամության մասին: «Սակայն հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար հայկական անօրինական զինված կազմավորումները պետք է հանձնեն բոլոր զենքերը, իսկ անօրինական ռեժիմը պետք է լուծարվի», – հայտարարել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմում: Հակառակ դեպքում, այսպես կոչված «հակաահաբեկչական միջոցառումները» կշարունակվեն մինչև վերջ։