Արցախ, Արցախ, հայեր միացեք․ Հանրապետության հրապարակ մտնող ճանապարհները ակցիայի մասնակիցները փակել են

Կառավարության շենքի դիմաց հանուն Արցախի բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները վանկարկում են՝ հայեր միացեք։

«Բոլորդ վեր կացեք, եկեք այստեղ։ Արցախ, Արցախ։ Հենց հիմա Արցախի ճակատագիրը որոշվում է այս խրամատում»,-վանկարկում են ներկաները։

Քիչ անց ակցիայի մասնակիցները փակեցին Հանրապետության հրապարակ մտնող ճանապարհները։