Չնայած այս դժվար իրավիճակին, մենք արժանապատիվ կանգնած ենք մեր հողի վրա․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դիմել է Արցախի ժողովրդին։

«Սիրելի արցախցիներ, այս օրհասական պահին ուզում եմ ձեզ ասել, որ խոնարհվում եմ ձեր ուժի և կամքի, ձեր տոկունության առջև:

Հպարտ եմ, որ գտնվում եմ այսօր այստեղ ձեզ հետ միասին։ Ու չնայած այս դժվար իրավիճակին, մենք արժանապատիվ կանգնած ենք մեր հողի վրա։ Վստահ եմ, որ դա շատ կարևոր է ոչ միայն մեզ, այլև մեր ապագա սերունդների համար»։