Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անմիջապես դադարեն. Շառլ Միշել

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին Արցախում։

Նա, մասնավորապես, գրել է. «Ողբերգական լուրեր ենք ստացել Լեռնային Ղարաբաղի նախկին մարզից։ Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անմիջապես դադարեն՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի անկեղծ երկխոսության համար»։