Թշնամին հրետակոծում է Ստեփանակերտի ու Ասկերանի շրջակայքը (տեսանյութ)

Ադրբեջանական զինված ուժերն այս պահին հրետակոծում են Ստեփանակերտի և Ասկերանի շրջակայքը։ Արցախի մայրաքաղաքում օդային տագնապ է։

Արցախում գտնվող նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ գրել է․ «Մեր ուղղությամբ զանգվածային հրետանային ռմբակոծություն է սկսվել»։