Պարտության հետ համակերպվելու փոխարեն գնում են վերահաշվարկի, աթոռը թանկ բան է, թանկ

Ժողովրդավարական յուրաքանչյուր երկրում իշխանությունը արդեն վաղուց շնորհավորած կլիներ ընդդիմադիր ուժերին և կհամակերպվեր, որ այլևս չի կարող կառավարել քաղաքը, բայց ոչ Հայաստանում:

Մեզ մոտ մինչև վերջ գնալու է պայքար աթոռները պահելու համար` լինի դա քաղաքում, թե երկրում: Սա է Հայաստանի քաղաքական համակարգի ճարտարապետությունը:

Աթոռի համար մղվող մարտերը Հայաստանում ունիկալ երևույթ են և դրանից ավելի թանկ բան իշխանավորները պարզապես չունեն: Պարտության հետ համակերպվելու փոխարեն գնում են վերահաշվարկի, աթոռը թանկ բան է, թանկ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից