ՄԵՌՈՆՕՐՀՆԵՔ-13-16

Սկիզբը՝ այստեղ

Սուրբ խաչ

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը շարունակում է ծանոթացնել Ս․ Մյուռոնի խորհրդին, բաղադրությանը, նշանակությանը, ավանդություններին։

Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնը նախ օրհնում է Ս. Խաչով, որի մեջ զետեղված է մասունք Տիրոջ խաչափայտից: Ս. Գրիգոր Նարեկացին իր «Աղոթամատյանի» 93-րդ գլխում, որն ամբողջությամբ նվիրված է Մյուռոնին, ասում է, որ խնկելի, պաշտելի և երանելի այս յուղը մարդուն որևէ օգուտ չի տա, եթե տերունի կենսատու խաչով չտյառնագրվի: Մասունքակիր այս խաչը պատրաստվել է հատուկ Փիլիպոս Ա Աղբակեցի Կաթողիկոսի (1632-1655) համար 1652 թ.: Վերջին շրջանում մյուռոնօրհնությունը կատարվել է այս Խաչով։

Ժամանակին Ամենայն Հայոց Հայրապետը Մյուռոնն օրհնել է Գետարգելի Ս․ Խաչով, որը հայտնի է նաև Սեղբեստորոսի Ս․ Նշան անունով։ Սա այն խաչն է, որով 1023 թ․ հունվարի 6-ին բյուզանդական կայսեր և ավագանու ներկայությամբ Պետրոս Գետադարձը Ջրօրհնեք կատարեց և հայոց Մյուռոնը հրաշագործեց։ Ըստ ավանդության՝ Հեղինե թագուհին խաչափայտի մասունքից նվիրում է նաև Հռոմի Սեղբեստրոս հայրապետին, որն էլ իր հերթին՝ Ս․ Գրիգոր Լուսավորչին։ Մատենագրական աղբյուրները վկայում են այս խաչի շնորհիվ կատարված հրաշքների մասին։ Այն երկար ժամանակ պահվել է Ձագավանքում։

 Թադևոս

Հայոց Եկեղեցու դարերով ընդունված Ավանդության համաձայն՝ Վեհափառ Հայրապետը Սրբալույս Մյուռոնն օրհնում է նաև աստվածամուխ Ս. Գեղարդով: Սա նիզակի այն ծայրն է, որով Ղուկիանոս անունով հռոմեացի զինվորը խոցեց Հիսուսի կողը, որից բխեց ջուր և արյուն (Հովհ. 19. 34):

Ըստ Սրբազան Ավանդության՝ համաքրիստոնեական այս սրբությունը Հայոց աշխարհ է բերել Ս. Թադեոս առաքյալը: Պատմահայր Ս. Մովսես Խորենացին պատմում է, որ Քրիստոսին ժամանակակից Աբգար թագավորն անբուժելի հիվանդ էր: Լսելով Տիրոջ հրաշագործությունների և բժշկումների մասին՝ նա Հիսուսին խնդրում է իրեն այցելել: Տերն արքայի մոտ է ուղարկում Ս. Թադեոսին, ով Ս. Գեղարդով և Փշե պսակով բժշկում է Աբգարին: Վերջինս քրիստոնյա է դառնում՝ նույնը պատվիրելով նաև իր քեռորդի Սանատրուկին: Այսօր աշխարհում կան նմանատիպ մի քանի գեղարդներ, բայց մենք աներկբա հավատում ենք, որ իսկական Ս. Գեղարդը մերն է, քանզի բազում բժշկումներ և հրաշքներ են կապված նվիրական այս սրբության հետ (շարունակելի):

Ս. Գեղարդը որոշ ժամանակ պահվել է Փոքր Հայքի Կամրջաձորի վանքում, բայց սկսած 13-րդ դարից մինչև 18-րդ դարն այն գտնվել է Այրիվանքում, որն էլ այս սրբության շնորհիվ վերակոչվել է Գեղարդավանք: Հետաքրքրական է, որ Գեղարդավանքում են պահվել նաև Նոյյան տապանի մասունքը և Հավուց Թառի փրկչական պատկերը:

18-րդ դարում Ս. Գեղարդը տեղափոխվել է Ս. Էջմիածին, ուր և պահվում է ցայսօր: 13-րդ դարում Խաղբակյան Պռոշ իշխանը Զաքարյաններից կանխիկ դրամով գնում է Այրիվանքն իր շրջակա լեռներով և դաշտերով և 1268 թ. Ս. Գեղարդի համար պահարան է պատրաստել տալիս: Այս մասին է պատմում պահարանի վրա փորագրված 28 տողանոց արձանագրությունը: Հետագայում այս պահարան վերանորոգվել է նույն տոհմի ներկայացուցիչ Դավիթ վարդապետի կողմից 1687 թ.։

Գեղարդ

Ս. Գեղարդը որոշ ժամանակ պահվել է Փոքր Հայքի Կամրջաձորի վանքում, բայց սկսած 13-րդ դարից մինչև 18-րդ դարն այն գտնվել է Այրիվանքում, որն էլ այս սրբության շնորհիվ վերակոչվել է Գեղարդավանք: Հետաքրքրական է, որ Գեղարդավանքում են պահվել նաև Նոյյան տապանի մասունքը և Հավուց Թառի փրկչական պատկերը:

18-րդ դարում Ս. Գեղարդը տեղափոխվել է Ս. Էջմիածին, ուր և պահվում է ցայսօր: 13-րդ դարում Խաղբակյան Պռոշ իշխանը Զաքարյաններից կանխիկ դրամով գնում է Այրիվանքն իր շրջակա լեռներով և դաշտերով և 1268 թ. Ս. Գեղարդի համար պահարան է պատրաստել տալիս: Այս մասին է պատմում պահարանի վրա փորագրված 28 տողանոց արձանագրությունը: Հետագայում այս պահարան վերանորոգվել է նույն տոհմի ներկայացուցիչ Դավիթ վարդապետի կողմից 1687 թ.։

Ս. Գեղարդը հայտնի է նաև իր հրաշագործ զորությամբ: 1765 թ. Ալաշկերտի հովտում ժանտախտ է բռնկվում: Տեղի ժողովուրդը մի աղերսական նամակ է գրում ժամանակի Կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցուն (1763-1780)` խնդրելով Ս. Գեղարդն իրենց ուղարկել պատուհաս հիվանդությունից ազատվելու համար: Բայց Կաթողիկոսը, վախենալով, որ Ս. Գեղարդը կարող է հայտնվել թշնամի լեզգիների ձեռքը, մերժում է խնդրանքը` խոստանալով այլ սրբություններ ուղարկել նրանց մոտ: Այս պատմական փաստից երևում է, որ Ս. Գեղարդն այդ ժամանակ հայտնի էր ժանտախտը բուժող իր զորությամբ, ուստի ժողովուրդը Վեհից հենց այդ սրբությունն էին խնդրել:

Աստվածամուխ Ս. Գեղարդի հրաշագործ զորության մասին տեղյակ էին նաև վրացիները, մահմեդականները և հարևան այլ ժողովուրդներ: 1797 թ. Թիֆլիսում բռնկված ժանտախտի պատճառով Վրաց Գեորգի թագավորը խնդրանքով դիմում է Ղուկաս Ա Կարնեցուն (1780-1799)` Ս. Գեղարդը Թիֆլիս տանելու համար: Հայտնի է, որ շատ չանցած այս հիվանդությունը վերանում է քաղաքից: Վրաց թագավորը, այս հրաշքը տեսնելով, չի ցանկանում Ս. Գեղարդը վերադարձնել հայերին: Ս. Գեղարդը Թիֆլիս է տարվել նույն պատճառով նաև 1811, 1814 թթ., իսկ շրջել Անդրկովկասում 1846-1847 թթ.:

1847 թ. Ս. Գեղարդը վերադարձվեց Ս. Էջմիածնին և այլևս երբեք դուրս չտարվեց: Այսօր էլ հրաշքներ են կատարվում այս համաքրիստոնեական սրբության միջոցով: Մի սրբություն, որը մեր օրհնյալ հայոց հողում է` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (շարունակելի):