Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումից հետո ԱՄՆ-ում հայտարարել են արտաքին քաղաքականության ձախողման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի արտաքին քաղաքական ձախողման վկայությունն է, գրում է 19FortyFive պորտալը:

Նշվում է, որ գագաթնաժողովը կարող է դառնալ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջև նոր միության ձևավորման նախաբան, որը դիմակայելու է ԱՄՆ-ին և ձգտելու է նոր աշխարհակարգ հաստատել:

Հոդվածի հեղինակն ընդգծել է, որ Մոսկվայի և Պեկինի հետ Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացումը մերձեցրել է պետություններին և նրանց դաշինքն ավելի գրավիչ դարձրել զարգացող երկրների համար:

Նյութում ասվում է, որ Բայդենի ոչ կոմպետենտ քաղաքականությունը չի կարող կանգնեցնել այն քաոսը, որը նա հրահրել է միջազգային հարաբերություններում։

Այս կապակցությամբ Վաշինգտոնն ի վիճակի չէ կանգնեցնել Փհենյանի ուժեղացումն ու Ռուսաստանի, ՉԺՀ-ի ու Հյուսիսային Կորեայի միության ամրապնդումը։