ԱՄՆ-ում ցնցված են Ուկրաինայի ԶՈՒ-ին ականապատ դաշտեր ուղարկելու Կիևի որոշումից

Ամերիկացի լրագրող Գարլանդ Նիքսոնը Ուկրաինայի կառավարությանն անվանել է աշխարհում վատագույններից մեկը, քանի որ որոշել է իր զինվորներին ուղարկել ականապատ դաշտերում զոհվելու:

«Չկա ոչ մի անիծյալ ուկրաինական կառավարություն։ Նրանք ղեկավարվում են աշխարհի ամենասարսափելի նեոպահպանողականների կողմից: Որ՞ իշխանությունները կասեին իրենց հարյուրհազարավոր մարդկանց՝ ահա այնտեղ ականապատ ադաշտ է, մտեք այնտեղ։ Սա կառավարություն չէ», – ասել է Նիքսոնը «Յութուբի»-ի իր բլոգի եթերում։

Լրագրողը հավելել է, որ Վլադիմիր Զելենսկին իրականում վաճառել է իր երկիրը արևմտյան ընկերություններին, ինչպիսիք են Blackrock-ը և Goldman Sachs-ը: