Սա մերօրյա ողբերգություն է. բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելել է Լաչինի միջանցք

Սա շատ տխուր և միաժամանակ շատ վտանգավոր վայր է, սա մերօրյա ողբերգություն է։ Այս մասին հայտարարել է Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

Նշենք, որ վերջինս այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որն արդեն 9 ամիս է ապօրինի կերպով արգելափակված է Ադրբեջանի կողմից։

Հավելենք, որ այնտեղ են նաև Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռները, որոնց մուտքն Արցախ նույնպես արգելվել է Ադրբեջանի կողմից: