ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 13-ին այցելել է Ազգային անվտանգության ծառայություն, հանդիպել գերատեսչության ղեկավար կազմի և կենտրոնական ապարատի պատասխանատուների հետ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացրել է, որ Երկրի ղեկավարն անդրադարձել է  հանրապետության արտաքին ու ներքին միջավայրին և հնարավոր զարգացումներին: Նախագահ Շահրամանյանն ընդգծել է, որ պատասխանատու այս ժամանակաշրջանում անհրաժեշտ է իրականացնել համակարգված աշխատանք՝ արդյունավետորեն դիմակայելով արտաքին մարտահրավերներին ու երկրում պահպանելով ներքին կայունությունը և օրենքի գերակայությունը: