Ադրբեջանը հրաժարվում է բացել Լաչինի միջանցքը

Բաքվի բռնապետ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը փաստացի հայտարարել է, թե Ադրբեջանը չի պատրաստվում բացել Լաչինի միջանցքը, ինչի մասին Բաքուն իբր պայմանավորվել է ոչ թե Ռուսաստանի, այլ ԱՄՆ-ի հետ:

Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական կողմը հավաստիացրել էր, որ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել են բացել երկու երթուղիները․Լաչինի միջանցքն արդեն պետք է բաց լիներ։ Այդ պայմանավորվածությունների ճակատագիրն անհայտ է։ Հավանաբար, Բաքվում նրանց մասին ընդհանրապես մոռացել են։