Ցանկանում ենք հիշեցնել ԱԽ բանաձևերը, որոնք հաստատում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. ՄԱԿ

ՄԱԿ-ում պաշտոնապես պատասխանել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախագահի փոփոխությանը։ Մասնավորապես հարցին, թե ինչ դիրքորոշում ունի կազմակերպությունը ԼՂ-ում տեղի ունեցած նախագահի ընտրության հարցում, գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի խոսնակը  պատասխանել է.

«Մեր տեսանկյունից ցանկանում ենք հիշեցնել անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք հաստատում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և կոչ ենք անում հարգել այն: Գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության»։