Ադրբեջանի բանակի ԳՇ պետը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը պաշտոնական այցով Թուրքիայում է։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը։

«Այցի շրջանակում, որը կատարվում է Թուրքայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մեթին Գյուրաքի հրավերով, տեղի կունենան ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետի մի շարք հանդիպումներ Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ։ Այցի ընթացքում կքննարկվեն համագործակցության հարցեր ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական եւ մի շարք այլ ոլորտներում»,- մեջբերել են ԶԼՄ-ները։