Սերգեյ Սոբյանինը հավաքել է ձայների 76,38 տոկոսը Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում

Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում Սերգեյ Սոբյանինը հավաքել է ձայների 76,38 տոկոսը տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) արձանագրությունների ավելի քան 95 տոկոսի մշակումից հետո։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այսպիսին են ԿԸՀ նախնական տվյալները:

«Սոբյանին Սերգեյ Սեմյոնովիչ, ձայների թիվը՝ 2 473 120, 76,38 տոկոս», – նշված է հանձնաժողովի ներկայացված տվյալներում:

Նրան հաջորդում են Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Լեոնիդ Զյուգանովը՝ 8,12 տոկոս և Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չերնիշովը՝ 5,63 տոկոս: Նրանց աջակցել են համապատասխանաբար՝ 263 029 և 182 339 ընտրող։