Ռուսաստանը հաստատել է․ Ակնայով հումանիտար բեռ է ուղարկում Արցախ

Ռուսաստանն Ակնա-Ասկերան ճանապարհով հումանիտար բեռ է ուղարկում Արցախ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Կարմիր Մահիկ կազմակերպության հայտարարությունը։

«ՌԴ կառավարության նախաձեռնությամբ, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կազմակերպությունների համագործակցությամբ, Ղարաբաղի հայերին է ուղարկվում սնունդ և այլ ապրանքներ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվել է, որ բեռը ռուս-ադրբեջանական սահմանին եղել է ժամը 14։30-ին մոտ, դրանից հետո այն շարժվում է դեպի Բաքու, այնտեղից էլ Ակնա-Ասկերան։