Օտարերկրյա մի շարք թելեգրամյան ալիքներ ՀՀ ՊՆ անունից կեղծ տեղեկություններ են շրջանառում. ՀՀ ՊՆ

Մեծաթիվ հետևորդներ ունեցող օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ, ՀՀ պաշտպանության նախարարությանը հղում անելով, կեղծ տեղեկություններ են շրջանառում և դրանք ներկայացնում իբրև ՀՀ ՊՆ հաղորդագրություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

«Օտարերկրյա մի շարք տելեգրամյան ալիքներ ՀՀ ՊՆ անունից կեղծ տեղեկություններ են շրջանառում. ՀՀ ՊՆ մեկ անգամ հորդորում է հետևել պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին և սոցիալական ցանցերում գերատեսչության պաշտոնական էջերին»,-ասված է հաղորդագրության մեջ: