Օկուպացված Քարվաճառում մինչև 2026-ը կվերականգնվի 15 բնակավայր, կվերաբնակեցվի 13 000 մարդ

Ադրբեջանը մտադիր է Արցախի օկուպացված Քարվաճառի շրջանում մինչև 2026 թվականը, ընդհանուր առմամբ, վերականգնել 15 բնակավայր, այդ թվում՝ մեկ քաղաք, մեկ բնակավայր և 13 գյուղ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նամիկ Գումետովը:

Բացի այդ, մինչև 2026 թվականը նախատեսվում է Քարվաճառում կառուցել և շահագործման հանձնել մոտ 2000 մասնավոր բնակելի շենք և 1500 բնակարան՝ ընդհանուր առմամբ 3500 բնակելի միավոր։ Առաջին փուլում նախատեսվում է ավելի քան 5 հազար մարդու վերաբնակեցնել Քարվաճառ քաղաքում 2024 թվականից կառուցվելիք տներում, ևս 8 հազար մարդու՝ գյուղերում:

Այսպիսով, ընդհանուր առմամբ նախատեսվում է 13 հազար մարդու վերաբնակեցում։