Մի տրվեք սադրանքներին․ մեր ընդհանուր պատմությունը և ապագան այս ամենին կդիմանան․ Մարիա Զախարովա (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեսաուղերձով դիմել է Հայաստանում առաջին հայ-ռուսակական մեդիաֆորումի մասնակիցներին։ Նա կոչ է արել չտրվել սադրանքների՝ վստահություն հայտնելով, որ երկու եղբայրական ժողովուրդների ընդհանուր ապագան այդ ամենին կդիմանա։

Նա մասնավորապես նշել է.

«Ուրախ եմ ողջունել այս օրերին Երևանում ընթացող ռուս-հայկական մեդիաֆորումի մասնակիցներին։ Անկասկած, մեր համատեղ աշխատանքի առաջնահերթությունը Ռուսաստանի և Հայաստանի դաշինքի ամրապնդումն է։ Մեր փոխգործակցության հիմքում թե՛ անկեղծ քաղաքական երկխոսությունն է բոլոր մակարդակներոում, թե՛ փոխշահավետ տնտեսական կորպորացիան, թե՛ ճյուղավորված հումանիտար համագործակցությունը։

Տասնամյակներ Մոսկվան և Երևանը  արդյունավետ համագործակցել են։ Մենք օգնել ենք եղբայրական հայ ժողովրդին ամենադժվար պահերին։ Շնորհիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցության, 2020 թ. կանգնեցվել է պատերազմը։ Ռուսաստանի նախագահը գործադրել է բոլոր ջանքերը, որպեսզի ստորագրվի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ամուր հիմք է դարձել խաղաղության հասնելու հետագա աշխատանքի, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը մշտական և անկեղծ շահագրգռություն է դրսևորում ՀԱՊԿ դաշնակիցների ճակատագրի հանդեպ։

Այդ ուշադրության շոշափելի արդյունքը երկու երկրների տնտեսական կապերի բուռն զարգացումն է։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում գլխավոր օտարերկրյա ներդրողն է՝ բոլոր կապիտալ ներդրումների 40 տոկոսը, ավելի քան 2,2 մլրդ դոլար։ Մենք հանրապետության համար ապահովում ենք էներգակիրներ՝ արտոնյալ գներով։ Մեր երկաթուղայինները լիովին բավարարում են Հայաստանի ուղևորա- և բեռնափոխադրումները։ Սկսած 2010-ից՝ Հայաստանին Ռուսաստանի կողմից ցուցաբերված հումանիտար աջակցության ծավալը ՄԱԿ համակարգի միջազգային կազմակերպությունների գծով գերազանցել է 70 մլն դոլարը։ Ռուսաստանյան բուհերում սովորում է ավելի քան 5 200 հայ ուսանող, նրանցից 1 800-ը՝ Ռուսաստանի բյուջեի հաշվին։ Մեր սահմանապահները հայ գործընկերների հետ միասին իրականացնում են Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի հետ երկրի սահմանների պաշտպանությունը։ Այս ամենը պահպանելու համար անհրաժեշտ է ապահովել ռուս-հայկական կապերի առողջ տեղեկատվական ֆոնը։ Այս խնդիրն ընկած է ինչպես պետական իշխանության մարմինների, այնպես էլ ԶԼՄ-ների վրա։ Պահանջված են դրական, բազմակողմ գործնական կապեր օրակարգի բոլոր ոլորտներում, ինչպես նաև մեզ միավորող՝ ընդհանուր հերոսական անցյալի պահերը։ Կցանկանայի ավելի շատ տեսնել և լսել Ռուսաստանի ավանդի մասին, նրա ռազմական, ներառյալ խաղաղապահները և սահմանապահները, Հայաստանի անվտանգության գործում, և ռուսական ընկերությունների ավանդի մասին հանրապետության տնտեսական աճի հարցում։ Ի դեպ, հումանիտար ոլորտի հավակնոտ նախագծերի մասին, ներառյալ դպրոցների բացումը դաշնային պետստանդարտներով դասավանդմամբ և ռուսերենով, նույնպես. ըստ իս, նյութերը կարող էին և ավելի շատ լինել։ Սակայն կարծում եմ, որ ոչ ձեզ, ոչ մեզ չի կարող գոհացնել վերջին ժամանակներս գերիշխող միակողմ, բացասական, հաճախ պարզապես իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը Ռուսաստանի և ռուս-հայկական հարաբերությունների մասին։ Դա, անշուշտ, հակասում է երկու ժողովուրդների շփման բարեկամական բնույթին։ Եկեք խոսենք խնդիրների մասին բացահայտ։

Անթույլատրելի ենք համարում թշնամանքի և ատելության հրահրումը մեր մարդկանց միջև՝ ի հաշիվ Ռուսաստանին հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ մեղադրելու։ Անախորժ նախադեպ է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կ.Ֆ. Զատուլինին, «Россия сегодня»-ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մ.Ս. Սիմոնյանին, միջազգայնագետ-փորձագետ Ա.Մ. Միհրանյանին, մեդիա-մենեջեր Ա.Ա. Գաբրելյանովին «սև ցուցակ» մտցնելը, ինչպես նաև այն, որ ս.թ. օգոստոսին մերժվեց թույլ տալ երկիր մտնել Հայաստանի հետ Ռուսաստանի բարեկամության և համագործակցության նախագահ, հանրապետությունում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախկին նախագահ Վ.Վ. Կրիվոպուսկովին։

Գիտեք, այս անձանց «անցանկալիությունը», որոնք առաջատար մեդիա-մենեջերներ և քաղաքագետներ են մեր երկրում, որոնք չեն խախտել օրենքները, այլ ընդամենը արտահայտել են իրենց անձնական, մասնավոր կարծիքը, էական վնաս է հասցնում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությանը, հատկապես տեղեկատվական ոլորտում։ Դե, իհարկե, նաև այն մասին, ինչը տառացիորեն ցնցեց երեկ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Հայաստանի տեղեկատվական դաշտը. դա  «Sputnik Армения» ռադիոյի մեկնաբան Ա. Գևորգյանին և բլոգեր Մ. Բադալյանին կալանավորելն է։ Անմիջապես ռուս-հայկական մեդիա-ֆորումի անցկացման ժամանակ կատարված սադրանքը, հավանաբար, ուղղված է երկկողմ հարաբերությունների և հրատապ օրակարգի համար կարևոր միջոցառման խափանմանը։ Ակնհայտ է, որ այդ սադրանքի հետևում կանգնած են այն նույն ուժերը, որոնք շահագրգռված չեն մեր երկրների և նրանց ժողովուրդների մերձեցմամբ, շահագրգռված են հակառակում՝ մարդկանց օտարելու, այն բանի մեջ, որ ատելություն, վախ, անվստահություն սերմանեն։

Ռուս առանձին փորձագետների արահայտությունները համեմատելի չեն հակառուսական քարոզչության հետ հայկական մի շարք ԶԼՄ-ներում։ Իսկ մենք ձեզ հետ միասին պայմանավորվել ենք այսօր բացահայտ խոսել խնդիրների մասին։ Ռուսաստանն իր կողմից շահագրգռված է, որպեսզի միասին, անկեղծ և կառուցողական ձևով ուղիներ փնտրվեն իրավիճակը շտկելու համար։ Մենք անհանգստացած ենք այն բանով, որ Հայաստանում աճում է արևմտամետ հակում ունեցող մեդիա-կառույցների թիվը՝ նպատակաուղղված մեր երկրի և մեր հարաբերությունների վարկաբեկմանը։ Մենք արձանագրում ենք բացասական հաղորդումները, որոնք հաճախ առճակատման հունով են տարվում, որոնք կասկածի տակ են դնում տարածաշրջանում Ռուսաստանի կառուցողական դերը։ Ցավոք, Հայաստանում կան նաև տեղեկատվական ռեսուրսներ, որոնք բացահայտ, ներողություն, կեղտ են լցնում, ոչ թե քննադատում, այլ կեղտ են լցնում փոխգործակցության մեր ընդհանուր միջպետական մեխանիզմների վրա, ներառյալ ՀԱՊԿ-ն և ԵԱՏՄ-ն։

Կցանկանայի ընդգծել. այդ քարոզչությունը ոչ թե պարզապես խրախուսվում, այլ առաջ է մղվում «հավաքական Արևմուտքի» կողմից, շռայլորեն ֆինանսավորվող բազմաթիվ, այսպես կոչված, ՀԿ-ների «փորձագետների,» և դրամաշնորհների միջոցով։ Դատելով դրանց եթերների հագեցածությամբ և ծրագրերի որակով, նյութերի լայն տարածվածությամբ ամերիկյան տարբերի հոսթինգների և սոցցանցերի հարթակներում, միջոցների պակաս դրանք չունեն։ Չէ՞ որ դա նույնպես դժվար չէ ստուգել։ Այդ այսպես կոչված տեղեկատվական գործողությունների թիրախային հիմնական լսարանը երիտասարդությունն  է։ Արևմտականները խփում են ամենասուր թեմաներին՝ թիրախավորելով հանրապետությունում հանրային տրամադրվածությունների վեկտորը հակառուսականի փոխելը։ Ընդ որում՝ տարածաշրջանի ապագան նրանց ընդհանրապես չի անհանգստացնում, վերջնանպատակը գեղեցիկ խոսքերի հետևում պառակտում մտցնելն է եղբայրական երկու ժողովուրդների միջև, անվտանգության և կայունության խափանումը միայն մեկ նպատակով՝ թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը և գլոբալ քաոս սերմանել այս տարածաշրջանում։ Եվ, իհարկե,  այս առումով մեր աչքերի առջև Ուկրաինայի օրինակն է։

Լավ է, որ մենք նաև դրական պահեր ունենք։ Դրանց մասին նույնպես պետք է խոսել բացահայտ։ Հայաստանում աշխատող հայրենական տեղեկատվական ռեսուրսները վայելում են բնակչության լայն շրջանակների վստահությունը։ Եվ դա  ամրագրված է իրական թվերով։ Կա ռուսական մեդիա-կոնտենտի պահանջարկ Հայաստանում։ Բարձրանում են առաջատար ռուսական հեռուստաալիքների, հասարակական-քաղաքական և զվարճալի ծրագրերի վարկանիշները։ Երկրում աշխատում են ռուսական հիմնական ԶԼՄ-ների թղթակցական կետերը։ Ակտիվորեն զարգանում է ռուսալեզու սեգմենտը «Թելեգրամ» մեսենջերում։

Մենք կարծում ենք, որ հայրենական ԶԼՄ-ների ներկայության հետագա ընդլայնումը Հայաստանում պահանջված է և կնպաստի ռուս-հայկական տեղեկատվական փոխգործակցության մակարդակի բարձրացմանը և մեդիա-ոլորտում երկկողմ երկխոսության հետագա զարգացմանը նպաստող էական խթան կհանդիսանա։ Մենք անհրաժեշտ ենք համարում այսուհետ ևս բարձրացնել փոխըմբռնումը, երկու երկրների լրագրողների ջանքերի համակարգումը։ Ինչո՞ւ։ Ո՞րն է նպատակը։ Պրոֆեսիոնալ էթիկայի ավանդական սկզբունքների հիման վրա հայ հասարակությանը մեր երկրի դիրքորոշումները հասցնելը ակտուալ սյուժեների վերաբերյալ, իսկ ռուս հասարակությանը՝ այն, թե ինչով է ապրում, շնչում, ինչ է զգում Հայաստանի ժողովուրդը։ Այսօր իրականացվող մեդիա-ֆորումը ճիշտ քայլ է այդ ուղղությամբ։ Եվ, տեսնում եք, չհաջողվեցին սադրանքները, անգամ ամենակեղտոտները, որոնք եղան նախօրեին, և ֆորումը կայացավ, և դեռ կաշխատի։

Մենք ողջունում ենք տեղեկատվական ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը։ Դրանց թվում են հայ երիտասարդ լրագրողների պատրաստման ծրագրերը՝ թվային ոլորտի և սոցցանցերում աշխատանքի շեշտադրմամբ։ Դրանք կլինեն որակավորման բարձրացումներ ռուսական առաջատար ԶԼՄ-ներում։ Մեր ԶԼՄ-ները բաց են, որպեսզի Հայաստանի լրագրողներն այնտեղ որակավորում ստանան կամ այցելեն պարզապես ծանոթանալու համար։ Նման նախաձեռնությունները համարում ենք բավական օգտակար երկկողմ պրոֆիլային փոխգործակցության և ամուր համակարգման համար։ Հույս ունեմ, որ կայացած և կայանալիք հանդիպումների արդյունքները և կարծիքների փոխանակումները կնպաստեն երկկողմ համագործակցության զարգացմանը տեղեկատվական ոլորտում, գործընկերային կապերի հաստատմանը մեր երկրների ԶԼՄ-ների և լրագրողական հանրույթների միջև։ Մեզ բոլորիս ցանկանում եմ արդյունավետ բանավեճեր, ամենայն բարիք։ Մի տրվեք սադրանքներին։ Մեր ընդհանուր պատմությունը և մեր ընդհանուր ապագան այս ամենին կդիմանա։ Ամենայն բարիք»։

Մանրամասները՝ տեսանյութում