Փաշինյանը Գնել Սանոսյանին գործուղում է Հունգարիա

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2023 թվականի սեպտեմբերի 18-20-ը կգործուղվի Հունգարիա. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սանոսյանը Բուդապեշտում կքննարկի ոլորտային համագործակցության մի շարք հարցեր։

Գործուղումից վերադառնալուց հետո նախարարը եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի։