ԵՄ դիտորդական առաքելությունն ակտիվացրել է պարեկային գործունեությունը՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում

«ԵՄ դիտորդական առաքելությունը ակտիվացրել է պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանամերձ տարածքներում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։

Տեղում մեր ներկայության միջոցով նպատակ ունենք նպաստել լարվածության թուլացմանը և ԵՄ-ին իրավիճակի մասին անաչառ զեկուցմանը»,- այս մասին ասվում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության «X»-ի էջում։