«Որդիների Կանչ» ՀԿ-ն ընտրություններում աջակցում է «Մայր Հայաստան» դաշինքին. հայտարարություն

«Որդիների Կանչ» ՀԿ-ը հայտարարություն է տարածել, նշելով որ ընտրություններում աջակցում է «Մայր Հայաստան» դաշինքին․

««Որդիների Կանչ» սոցիալ –հայրենասիրական հասարակական կազմակերպությունը չի կարող անտարբեր մնալ Հայաստանում կատարվող իրադարձություններին: Մենք մեր ամենաթանկն ենք տվել այս պետությանը և ունենք հարցեր, որոնց պատասխանները պետք է ստանանք, դա մեր պարտքն է, թե՛ որպես ծնողի, թե՛ որպես երկրի ճակատագրով մտահոգ, ապագայի համար պայքարող և պահանջատեր քաղաքացու: Մենք համոզվել ենք, որ այդ հարցերի պատասխանները կարելի է ստանալ միայն գործող իշխանության հեռացումից հետո:

Երևանի ավագանու ընտրություններում մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքին, քանի որ դաշինքը հստակ կերպով արտահայտել է ընտրություններին մասնակցելու բուն նապատակը՝ դա ամբողջական իշխանափոխությունն է Հայաստանի Հանրապետությունում, որի պարագայում մենք կկարողանանք պարզել պատերազմի հետ կապված, դրանից առաջ ու հետո տեղի ունեցած գործընթացների իրական հանգամանքները, և որ ամենակարևորն է մեզ համար`մեր որդիների արյամբ պահած Արցախը պահել հայկական։

Երևանի ավագանու ընտրությունները պետք է դառնան այս ազգադավ իշխանության հեռացման առաջին և կարևոր փուլը»: