Կրեմլը հայտնել է Ադրբեջանի և Հայաստանի միջև իրավիճակի կարգավորման աշխատանքը շարունակելու մասին

Ռուսաստանը մանրակրկիտ աշխատում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ նրանց միջև իրավիճակը կարգավորելու համար, հայտնել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, Ռուսաստանը շարունակում է շատ ուշադիր, մանրակրկիտ աշխատանքը, հետևողական, կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։