Նիկոլը և նիկոլենք գործելով Ռուսաստանի դեմ, դաշույն են խրում պատերազմի առջև կանգնած Հայաստանի և Արցախի թիկունքին. պահը հատուկ է ընտրված (տեսանյութեր)

Ներքին թշնամին՝ Հայաստանում և Արցախում ռուսական ներկայության վերջը տալու հստակ քաղաքականությամբ

 

Նախ՝ պատերազմի մասին. Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայության երեկ հրապարակած հաղորդագրության համաձայն՝ ՊԲ համապատասխան ստորաբաժանումների կողմից շփման գոտում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի՝ այդ թվում հրետանային միջոցների տեղաշարժեր և կենտրոնացում:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրության հետ ներկայացրել է նաև տեսանյութ : Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին նաև ապատեղեկատվության շարունակական  տարածմամբ (ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/artsakhdefencearmy/?locale=hy_AM) հերթական սադրանքի կամ Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու հող է նախապատրաստում:

Ադրբեջանի ՊՆ- ն հատկապես վերջին շրջանում մեկը մյուսի հետևից կեղծ տեղեկություններ է տարածում նաև Հայաստանի առնչությամբ, թե Հայաստանի ԶՈւ- ն իբր այստեղ է կրակել, այնտեղ է կրակել, խախտել հրադադարի ռեժիմը, սադրանքներ իրականացրել Ադրբեջանի նկատմամբ (ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.mil.am/hy/news ): Դարձյալ հստակ է, որ ադրբեջանական կողմն այսպիսով տեղեկատվական, քարոզչական, քաղաքական հենք է նախապատրաստում Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի համար:

Ավելին. Ադրբեջանը բացահայտորեն զորք է կուտակում նաև Հայաստանի հետ սահմանին, օրինակ, Սոթքի, Ջերմուկի ուղղությամբ, Նախիջևանի ուղղությամբ… Կարող ենք եզրակացնել, որ դրա նպատակը կամ լայնածավալ ռազմական գործողություններն են Հայաստանի դեմ, ինչպես տեղի ունեցավ 2022թ. սեպտեմբերի 13- 14- ին, կամ պատերազմը:

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տեղեկացմամբ , Ադրբեջանի լրատվական դաշտը լի է Հայաստանի դեմ նոր հնարավոր ռազմական գործողությունների գնալու մասին հրապարակումներով: Թե՛ մամուլը, թե՛ պատգամավորները, թե՛ իշխանությունների ներկայացուցիչները նույն թեզի շուրջ են կառուցում իրենց խոսքը, որ բանակցությունները փակուղում են, բախումն անխուսափելի է, թիրախում էլ՝ Սյունիքն է:

Օրինակ, Ադրբեջանի պատգամավորներից մեկ սեպտեմբերի 4- ին վրացական մեդիային տված հարցազրույցում պարզ տեքստով խոսել է «Սյունիքի վրա հարձակվելու իրենց նպատակների մասին: Դրան զուգահեռ վերջին շաբաթների ընթացքում Իսրայելից դեպի Ադրբեջան, ինչպես նաև Թուրքիայից դեպի Ադրբեջան ռազմական ուղեբեռով թռիչքների աճ է նկատվում:

Ադրբեջանի ՊՆ- ի հետ էլ առնչվող կայքերը գրում են, որ պետք է լայնամասշտաբ զորավարժություններ սկսել ՀՀ տարածքների երկայնքով ու դա վերափոխել գործողությունների»:

Իրավիճակին համապատասխան մեկնաբանություններով ու գնահատականներով, փաստարկված ու հիմնավոր կերպով անդրադարձել է նաև պահեստազորի գնդապետ, ռազմա- քաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը (համապատասխան հրապարակումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://news.am/arm/news/779036.html, https://www.youtube.com/watch?v=S6JwOyoAJJU,  https://oragir.news/hy/material/2023/09/05/89560?fbclid=IwAR3nNBvHDgVy2PRIVLhvHmXyJsprqbDYlWu4ORnShurlUBL8xZIYarbby3g, https://www.youtube.com/watch?v=tpbL1T7NxGQ  ):

Իր հերթին Թուրքիան նույնպես, ինչպես Ադրբեջանը, տեղեկատվական, քարոզչական, քաղաքական հենք է նախապատրաստում Ադրբեջանի կողմից, հարկ եղած դեպքում նաև իր մասնակցությամբ, Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի կամ պատերազմի համար:

Իսկ հիմա տեսնենք, թե այս իրավիճակում ինչ են անում Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ մեկ ներքին թշնամի Նիկոլը և նիկոլականների ոհմակը: Նրանք վարում են Հայաստանում և Արցախում ռուսական ներկայության վերջը տալու հստակ քաղաքականություն: Ակնհայտորեն ու լկտիաբար գործելով մեր ռազմավարական դաշնակցի դեմ, դաշույն են խրում պատերազմի առջև կանգնած Հայաստանի և Արցախի թիկունքին, ընդ որում, պահը հատուկ են ընտրել՝ շատ լավ տեղեկացված կամ տեղյակ լինելով Ալիև- էրդողան- Նիկոլ ջանքերի արդյունքում Հայաստանի և Արցախի համար առաջիկայում սպասելի ճակատագրական իրադարձություններին:

Նիկոլն ու նիկոլենք հնարավոր ամեն ինչ անում են՝ բացառելու Ռուսաստանի և ՀԱՊԿ- ի օգնությունը հենց այն ժամանակ, երբ դա մեզ օդ ու ջրի նման անհրաժեշտ է: Ահավասիկ փաստերը… Նիկոլի հերթական ազգադավ քայլերից մեկը իտալական «La Repubblica» թերթի լրագրողին տված և սեպտեմբերի 3- ին հրապարակված հարցազրույցում նրա մի շարք հայտարարություններն էին, որոնք Մոսկվան, ըստ ՏԱՍՍ- ի հրապարակման, անընդունելի է համարել:

Նիկոլն ասել է, որ անվտանգության ոլորտում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ռազմավարական սխալ էր (անուղղակիորեն ակնարկելով, որ պետք է կողմնորոշվեինք դեպի ԱՄՆ, դեպի ՆԱՏՕ), խոսել տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալու մասին, այսինքն՝ բարձրաձայնել Հայաստանը ՆԱՏՕ- ի գրկում, ավելի ճիշտ, ՆԱՏՕ- ի անդամ Թուրքիայի երախում տեսնելու իր վաղեմի երազանքը, և այլն, և այլն:

Ռուսաստանի ոխերիմ թշնամի ՆԱՏՕ-ի ընդլայնման կոմիտեի ղեկավար Գյունտեր Հելինգերը, ըստ էության, Նիկոլի վերոնշյալ հայտարարությանն արձագանքելով ու դրանից անմիջապես հետո, «коммерсантъ»-ի տեղեկացմամբ , Հայաստանին կոչ է արել անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին: Դիմելով Նիկոլին, նա X- ի (նախկին Twitter- ի) իր էջում գրել է. «Ես կոչ եմ անում Հայաստանին անդամակցել ՆԱՏՕ- ին»:

Սեպտեմբերի 5- ին ամենշաբաթյա ճեպազրույցում հրաժարվելով մեկնաբանել իտալական «La Repubblica» թերթին Նիկոլի հարցազրույցը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է .

«Հայաստանի վարչապետը վերջին օրերին քիչ բան չի ասել… Պարզապես ամփոփելով այդ բոլոր հայտարարությունները, ուզում եմ ասել, որ պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրել և դա անել անընդհատ, ամեն առիթով։ Պետք է պատասխանատվություն կրել, սեփական պատասխանատվությունը, այլ ոչ թե ուրիշի ուսերին բարդել, եթե նրանք դա մեղք են համարում կամ, չգիտեմ, այդ սեփական պատասխանատվությունը դնել էլի ինչ-որ մեկի վրա։ Սրանով է քաղաքական գործիչը, պետական գործիչը տարբերվում պատահական մարդուց, որը չի մտածում իր երկրի ազգային շահերի մասին։ Եվս մեկ անգամ նշեմ. պետք է կարողանալ պատասխան տալ սեփական արարքների համար, այլապես դա մի քիչ նման է պարողի պարագային…»։

Սխալվում է տիկին Զախարովան սկզբունքորեն. Նիկոլը վատ չի «պարում», շատ էլ լավ, արդյունավետ է «պարում», պարզապես Նիկոլի «պարը», չնայած նրա՝ հայ հանրության միամիտ հատվածին մոլորեցնելուն նպատակաուղղված կեղծավոր ու մանիպուլացնող հայտարարություններին, ոչ թե ի շահ Արցախի և Հայաստանի է, այլ Արցախի, Հայաստանի ու նաև հենց Ռուսաստանի դե՛մ է ուղղված:

Զախարովան նույն ճեպազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Զախարովայի հավաստիացումներն այն մասին, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անհեթեթություն են։ Մեկնաբանելով Ալենի նշված հայտարարությունը, Զախարովան ասել է , որ այս հանրային հռետորաբանությունը, որը նման է գռեհիկության, պարզապես պատիվ չի բերում Հայաստանի քաղաքական գործիչներին։

Զախարովան դարձյալ սխալվել ու դարձյալ՝ սկզբունքորեն (Ալենը քաղաքական գործի՞չ…), ավելի ճիշտ, Զախարովային դիվանագիտական վարքականոնը թույլ չի տվել Ալենին կոչել իր անունով՝ էն ուղտի պես թքողը, կամ՝ մարդու վրա խուլիգանաբար թքողը, կամ ավելի հակիրճ՝ էն վիբրատորչիկը:

 

Կարող եք ծանոթանալ նաև թեմային առնչվող հետևյալ հրապարակումներին՝  102-րդ ռազմաբազան՝ ոսկոր թշնամու կոկորդում , Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 8 

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան