Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց և անում է այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության. 8

Նիկոլը և նիկոլենք ընդդեմ Ռուսաստանի՝ Հայաստանում, Արցախում ռուսական ներկայության վերջը տալու նպատակով

 

 

Սկիզբը` այստեղ

Իրենց վերոնշյալ ծրագիրն իրականացնելու, իրենց այս նպատակին հասնելու դեպքում նրանք մեծագույն ծառայություն մատուցած կլինեն ԱՄՆ- ին, Արևմուտքին, Թուրքիային և Ադրբեջանին: Գիտակցելով նշվածը, հայերս ցանկացած գնով չպետք է թույլ տանք դա՝ Արցախի և Հայաստանի կործանումը, Ռուսաստանն էլ, թեկուզ սոսկ իր շահերից ելնելով, պետք է անհրաժեշտ ուշադրություն դարձնի տարածաշրջանին:

Նախկին իշխանության դեմ ժողովրդի մի մասի՝ տարիների ընթացքում ոչ միայն հասունացած, այլև խնամքով նախապատրաստված, կազմակերպված ընդվզումը, խաբված մարդկանց իրենց հայադավ, ստոր նպատակների համար գործիք ծառայեցնելն ուներ կատարվածում՝ «թավշյա հեղափոխություն» կոչվածում արտաքին ուժերի դերակատարությունը քողարկելու նպատակ:

Իսկ գիտե՞ք, թե հայերիս թշնամի արտաքին ուժերը, մասնավորապես, ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերը, Արևմուտքը, թուրք- ադրբեջանական տանդեմը Նիկոլին ինչ նպատակներով բերեցին իշխանության, և Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլն ինչու եկավ իշխանության…

Եթե ոմանք դեռ չգիտեն, բացատրենք՝ Արցախը պատերազմով Ադրբեջանին հանձնելու նպատակով և կատարվածում Ռուսաստանին մեղադրելով, հասնելու նրան, որ Հայաստանում այլևս ռուսական ներկայություն չլինի, ՌԴ 102- րդ ռազմաբազան հանվի Հայաստանից, մեր երկիրը թողնվի անպաշտպան և Արցախից հետո նույնպես կուլ տրվի ադրբեջանա- թուրքական տանդեմի կողմից:

Երբ մինչև 44- օրյա պատերազմն էինք գրում, մեր հաղորդումներում ասում, որ Նիկոլին իշխանության բերելու և հենց Նիկոլի նպատակն Արցախը պատերազմով Ադրբեջանին հանձնելն է, նիկոլապաշտները, նիկոլազոմբիները վայնասուն էին բարձրացնում, թե ստում եք, զրպարտում մեր ազգասեր, հայրենասեր, Քրիստոսից գրեթե չտարբերվող վարչապետին, նա ոչ մի թիզ հող էլ չի տալու Ադրբեջանին:

Միտումնավոր կերպով վարվեց պետական դավաճանության բազմաթիվ դրսևորումներով ուղեկցված պարտվողական պատերազմ, որի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 75 տոկոսը վաճառվեց կամ նվիրվեց, հանձնվեց Ադրբեջանին՝ Նիկոլի մոր ցեղակիցներին: Շուշին թշնամուն հանձնելուց հետո Արցախի տարածքի մնացած 25 տոկոսն էլ նույն ճակատագրին էր արժանանալու, եթե Ռուսաստանի և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով, 2020թ. նոյեմբերի 9- ի Եռակողմ հայտարարությամբ պատերազմը չկանգնեցվեր: Սա խափանեց Նիկոլ- Ալիև- Էրդողան եռյակի ծրագիրը:

Երբ պատերազմից հետո գրում, ասում էինք, որ Նիկոլի, նիկոլականների ու նրանց ետևում կանգնած ուժերի նպատակն Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում ճանաչելուց, Արցախի մնացած մասն Ադրբեջանին հանձնելուց բացի, նաև Հայաստանից ռուսական ռազմաբազան, և Արցախից ռուսական խաղաղապահ զորակազմը հանելն է, Հայաստանում և Արցախում ռուսական ներկայության վերջը տալը, ոմանք էլի չէին հավատում, իսկ որոշներն էլ նույնիսկ վայրահաչում էին մեր հասցեին:

Վերջին շրջանի իրադարձությունները, Նիկոլի և այլոց հայտարարություններն ապացուցում են, որ Նիկոլը պետական դավաճանների իր հանցախմբով աստիճանաբար, բայց հետևողականորեն իրականացնում է հենց վերոնշյալ քաղաքականությունը, ծրագիրը, և այսպես շարունակելու դեպքում հեռու չէ այն օրը, երբ Ռուսաստանի ու նրա ղեկավարության հանդեպ իր թշնամական վերաբերմունքով Սահակաշվիլուց ու Զելենսկուց չի տարբերվի: Սահակաշվիլու ճակատագիրը նրան դաս չի եղել, իր անպատժելիության հարցում շատ սխալ հաշվարկ է կատարել…

Նախ, դեռ շատ ջահել ու քաղաքական հարցերում չհասունացած մի աղջիկ՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը, կասկած չունեմ, ոչ միայն գործակալ Օմեգայի, այլև Նիկոլի հանձնարարությամբ (առնվազն՝ վերջինի գիտությամբ), ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ օգոստոսի 31- ին խորհուրդ է տվել «զերծ մնալ իրավիճակի հանգամանքների աճպարարությունից և դրանով իսկ իրավիճակի էլ ավելի բարդացումից», ընդսմին հենց ինքը դիմելով աճպարարությունների, որոնց անդրադարձ արդեն եղել է  և դեռ հանգամանորեն կլինի տողերիս հեղինակի կողմից:

Նիկոլն էլ իտալական «La Repubblica» թերթի լրագրողին տված և սեպտեմբերի 3- ին հրապարակված հարցազրույցում ասել է, որ անվտանգության ոլորտում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից սխալ էր և հնարավոր է համարել, որ Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից: Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ասել է նաև, թե ռուս խաղաղապահները չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը: ՏԱՍՍ- ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, հայտնել է, որ Մոսկվայում նման հայտարարություններն անընդունելի են համարել:

Ռուսական խաղաղապահներն իրականում ոչ թե չեն կատարում իրենց առաքելությունը, այլ Նիկոլն ու նիկոլենք ուզում են, հնարավոր ամեն ինչ անում են, որ չկատարեն: Եթե չկատարեին, այսօր Արցախի Հանրապետություն արդեն չէր լինի, Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ժամում կամ, «լավագույն դեպքում», մի քանի օրում Արցախի հարցերն արդեն վերջնականապես լուծած կլինեին:

Արձագանքելով լրագրողի հարցին, թե ինչն է Ռուսաստանին հետ պահում միջամտելուց, որպեսզի 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հարգվի, որով Ռուսաստանը պետք է վերահսկեր Լաչինի միջանցքով տեղաշարժը, Նիկոլը շատ լավ իմանալով, թե ինչն է հետ պահում, խուսափել է լրագրողին և իտալական թերթի ընթերցողներին պատճառները բացատրելուց.

«Ես չեմ կարող գնահատական տալ այդ առումով, բացի համաձայնվելուց այն ձևակերպման հետ, որ, ըստ էության, այո, ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը»,- ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը (ընդգծումը՝ մերը):

Նիկոլի թաքցրած, չհայտնած պատճառներից առաջինը հենց իր կատարած հանցանքի հետևանքն է, իսկ այդ պատճառներն, ընդհանուր առմամբ, առնվազն երեքն են.

1․ Այն բանից հետո, երբ Նիկոլը պաշտոնապես ու հրապարակայնորեն հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը, ԼՂ- ն ճանաչում է Ադրբեջանի կազմում, Ռուսաստանին միջազգային իրավունքի առումով զրկեց Բերձորի (Լաչինի) միջանցքն ուժային եղանակով բացելու հնարավորությունից, քանի որ իրավիճակ փոխեց, ըստ էության, սահմանափակեց հիշյալ միջանցքում ռուսական խաղաղապահ զորակազմի իրավասությունը, գործառույթը, կաշկանդեց նրան, զրկեց լիարժեք գործելու հնարավորությունից:

Եթե եռակողմ հայտարարությունից հետո, մինչև Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ազգադավ հայտարարությունները, Արցախի Հանրապետությունն ընդամենն ինքնահռչակ ու չճանաչված պետություն էր, ապա Նիկոլի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարությամբ Ադրբեջանին, ըստ էության, իրավունք տրվեց եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում վերահսկողություն իրականացնելու ռուսական խաղաղապահ զորակազմի իրավասությունն այլևս ժամկետանց համարելու, քանի որ այդ միջանցքով Հայաստանից ուղևորների ու բեռների փոխադրումը, ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հայտարարությունների, ստացվում է արդեն ոչ թե դեպի ինքնահռչակ ու չճանաչված հայկական երկրորդ պետություն, այլ Ադրբեջան, որն իրեն իրավունք է վերապահել փակել այն ճանապարհը, որն իրեն կապում է իր կողմից թշնամի համարվող պետության հետ:

Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել այն փաստին, որ Ադրբեջանը Բերձորի (Լաչինի) միջանցքն արգելափակել է 2022թ. դեկտեմբերից, այսինքն՝ այն բանից հետո, երբ Նիկոլը պաշտոնապես ու հրապարակայնորեն հայտարարեց, որ ԼՂ- ն ճանաչում է Ադրբեջանի կազմում, մինչ այդ, Ադրբեջանը չէր համարձակվում միջանցքն արգոլափակելու քայլին գնալ, Նիկոլն Ալիևին տվեց նրա ուզած հնարավորությունը:

2․ Երկրորդ պատճառն այն է, որ Բերձորի (Լաչինի) միջանցքում ռուսական խաղաղապահ զորակազմն այն ուժային եղանակով բացելու, ապաարգելափակելու մանդատ չունի, նրա մանդատը միայն խաղաղապահ առաքելության իրականացումն է, որպեսզի կողմերի միջև բախում թույլ չտրվի, իսկ եթե արդեն ընդհարում է սկսվել, ապա այն կասեցվի, դադարեցվի:

3․ Երրորդ պատճառը ՌԴ- ի կողմից այստեղ տարածաշրջանային մեծ պատերազմից, իր համար երկրորդ ճակատի բացումից խուսափելն է, քանի որ Բերձորի (Լաչինի) միջանցքը ոչ թե խաղաղապահների, այլ իր ԶՈւ- ի միջոցով ուժային եղանակով բացելու Ռուսաստանի քայլը եթե մինչև Նիկոլի կողմից ԼՂ- ն Ադրբեջանի մաս ճանաչելը, գուցե և չհանգեցներ պատերազմի, ապա դրանից հետո անխուսափելիորեն հանգեցնելու է ռուս- ադրբեջանական պատերազմի՝ դրանում Ադրբեջանի հետ ռազմական, ռազմատեխնիկական փոխօգնության բոլոր պայմանագրերն ունեցող Թուրքիայի դարձյալ անխուսափելի և լայնամասշտաբ ընդգրկմամբ, այսինքն՝ իրականություն է դառնալու այստեղ ՌԴ- ի համար երկրորդ ճակատ բացելու Արևմուտքի երազանքը, ինչը Ռուսաստանը չի կարող թույլ տալ:

Եթե ադրբեջանական բանակին ջախջախելը Ռուսաստանի ԶՈւ- ի համար ընդամենը ժամերի կամ օրերի խնդիր է, ապա նույնը բնավ չի կարելի ասել թուրքական բանակի առնչությամբ, որն իր զինծառայողների քանակով ՆԱՏՕ- ում երկրորդն է, իսկ աշխարհում 5- րդը, տիրապետում է ժամանակակից զենքերի և ռազմական տեխնիկայի, ՌԴ- ին զիջում է միայն միջուկային զենքով, հիպերձայնային հրթիռներով և սպառազինության մի քանի այլ բաղադրիչներով:

Արևմուտքի կողմից Ուկրաինայի միջոցով իր դեմ մղվող պատերազմին զուգահեռ, կարողություններով ուկրաինական բանակին առնվազն 7 անգամ գերազանցող թուրքական բանակի, ավելին՝ թուրք- ադրբեջանական տանդեմի դեմ սովորական սպառազինությամբ պատերազմելու դեպքում ՌԴ պարտությունը երաշխավորված է լինելու: Չպարտվելու համար ՌԴ- ն ստիպված է լինելու օգտագործել մարտավարական միջուկային զենք, ինչը՝ ջինը շշից բաց թողնելը, կարող է հանգեցնել միջուկային զենքի կիրառմամբ մոլորակը մոխրացնող Երրորդ համաշխարհայինի (չմոռանալ, որ Թուրքիան ՆԱՏՕ- ի անդամ է, ավելին՝ առանցքային անդամներից մեկը):

Հարավային Կովկասից Ռուսաստանի հնարավոր հեռանալու մասին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հայտարարությանն այսօր անդրադարձել է  նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան