Շանթ Հարությունյանը սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց
Հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է նրա որդին` Շահեն Հարությունյանը․
«Հարգելի’ բարեկամներ։
Տեղեկացնում ենք, որ Շանթ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին տեղափոխվել է հիվանդանոց սրտի կաթված (ինֆարկտ) ախտորոշմամբ։ Տեղի է ունեցել սրտի ստենդավորում։ Այժմ Շանթ Հարությունյանը գտնվում է ապաքինման փուլում»,- գրել է նա։