Իրանը շարունակում է շրջանցել միջուկային համաձայնագրի սահմանափակումները. ՄԱԳԱՏԷ

Իրանը շարունակում է շրջանցել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում սահմանված սահմանափակումները։ Այս մասին ասվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում, որից հատվածներ մեջբերում է Reuters լրատվական գործակալությունը։

Ըստ տեքստի՝ Իրանը շարունակում է խախտել 2015 թվականի գործարքով իր միջուկային գործունեության նկատմամբ սահմանված սահմանափակող միջոցները։

Միաժամանակ, ըստ ՄԱԳԱՏԷ-ի, Իրանում հարստացված ուրանի պաշարները վերջին եռամսյակային զեկույցի հրապարակումից հետո նվազել են 949 կգ-ով՝ հասնելով 3795,5 կգ-ի։