Դատախազությունը կուսումնասիրի Ավինյանի քարոզարշավին քայլողներ վարձելու մասին «Ականատես» դիտորդական առաքելության հաղորդումը

ՀՀ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Ականատես» դիտորդական առաքելության հրապարակումը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քարոզարշավին քայլելու համար ժամը 1000 դրամով մասնակիցների է հավաքագրում։ Այս մասին տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ականատես»  դիտորդական առաքելությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու համար արդյո՞ք վերը նշված գործողություններն ունեն ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված՝ քայլերթերին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի տարրեր։ Դիտորդական առաքելությունից նաև պնդում են, թե նշվածն ապացուցող մի շարք ձայնագրություններ եւ այլ նյութեր կան, սակայն անձնական տվյալների գաղտնիության պահպանման նկատառումներով հրապարակվում են դրանց մի մասը։