Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի փոփոխության մասին

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի փոփոխության մասին։ Ալեքսեյ Ռեզնիկովի փոխարեն կղեկավարի Ռուստեմ Ումերովը:

«Ես որոշեցի փոխարինել Ուկրաինայի պաշտպանության նախարարին։ Ալեքսեյ Ռեզնիկովն անցել է լայնածավալ պատերազմի ավելի քան 550 օրվա միջով: Կարծում եմ, որ նախարարությանը նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր են անհրաժեշտ: Այժմ նախարարությունը պետք է գլխավորի Ռուստեմ Ումերովը: Ես ակնկալում եմ, որ խորհրդարանը կպաշտպանի այս թեկնածությունը»,- ասել է Զելենսկին ելույթի ժամանակ։