Ահազանգի համաձայն՝ բանակում, հոգեբուժարաններում և կալանավայրերում գտնվողները վտանգված են. 2

Եվ եթե դա այդպես է, վտանգված են ոչ միայն նրանք, այլև բոլորս

 

Սկիզբը՝ այստեղ

Մենք արդեն զգուշացված ենք ու գիտենք, որ եթե մեր բանակում, հոգեբուժարաններում, կալանավայրերում առաջիկա ամիսներին հանկարծակի ինչ- որ մի վարակիչ հիվանդություն բռնկվի՝ լինի այն կորոնավիրուսային հիվանդության նոր տարատեսակ, սիբիրախտ, թե հայտնի կամ անհայտ մեկ այլ հիվանդություն, ապա տվյալ հիվանդության ի հայտ գալն ԱՄՆ- ի պաշտպանական գերատեսչության կամ հատուկ ծառայությունների ձեռքի գործն է լինելու:

Հասկանալի է, որ վիրուսներն էլ հայտնվելու են ոչ թե անհայտությունից, այլ, հավանաբար, Պենտագոնի ֆինանսավորմամբ և ուղղորդմամբ Հայաստանում գործող բազմաթիվ կենսալաբորատորիաներից: Ըստ այդմ գիտենք նաև, թե որ երկիրը կամ ովքեր են կրելու պատասխանատվությունը Հայաստանի վերոնշյալ հաստատություններում վարակիչ այս կամ այն հիվանդության բռնկման դեպքում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Պենտագոնի ֆինանսավորմամբ և ուղղորդմամբ այդպիսի բազմաթիվ կենսալաբորատորիաներ են գործում նաև հարևան Վրաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում և աշխարհի մի շարք երկրներում:

Թեև ամերիկյան համապատասխան պաշտոնյաները նման ոճրագործությունների հարուստ փորձ ունեն (տե՛ս այս հղումներով՝ https://www.bbc.com/russian/international/2010/10/101001_us_guatemala_syphilis , https://www.rbc.ru/society/02/10/2010/5703dece9a79470ab5025818 ), սակայն նրանց կողմից Հայաստանում վարակի տարածման նպատակը կարող է բոլորովին այլ լինել՝ ոչ թե ինչ- որ գիտափորձի իրականացումը, որն ամերիկացիները Գվատեմալայում են արել, այլ, մասնավորապես, եթե խոսքը բանակի մասին է, ապա Հայկական բանակին ծանր հարված հասցնելն առաջիկա շրջանում՝ Ադրբեջանի կողմից մեր դեմ հավանական պատերազմի նախաշեմին կամ ընթացքում:

Այս տարվա գարնանն արդեն իսկ ապացուցվել է, որ Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաները ռազմական օբյեկտներ են եղել: Դրանց անվան տակ աշխատել են ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտները. այս մասին հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ և կենսալաբորատորիաների գործունեության հետաքննության հանձնաժողովի համանախագահ Իրինա Յարովայան:

«Մեր հետաքննությունը լիովին հաստատել է, որ Ուկրաինայում կենսալաբորատորիաների անվան տակ ստեղծվել են հենց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտներ,-  Դաշնային ժողովի ստորին պալատի մամուլի ծառայության տեղեկացմամբ, ասել է Յարովայան:- Ուզում եմ միանգամից բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ եթե այլ երկրների ինքնիշխան տարածք իրական ռազմական բազաների մուտք գործելու համար անհրաժեշտ են լուրջ, վերահսկելի հիմքեր (եթե խոսքը գնում է ՆԱՏՕ- ի բլոկի մասին), ապա ռազմական կենսաբանական լաբորատորիաների ստեղծումը Միացյալ Նահանգներին թույլ է տվել գործել շրջանցելով բոլոր միջազգային համաձայնագրերը»,-նրա խոսքը մեջբերում է Դաշնային ժողովի ստորին պալատի մամուլի ծառայությունը։

Ինչպես հավաստվել է, հիշյալ կենսալաբորատորիաների  աշխատակիցները կարողացել են անցկացնել հետաքրքրող բիոագենտների փորձարկումներ, ուսումնասիրել դրանց ախտածնությունը, «թիրախին հասցնելու հնարավոր ուղիները և պոտենցիալ կիրառման ոլորտում այլ հատկություններ»:

«Աշխարհի երկրների ռազմա-կենսաբանական յուրացմանը գլոբալ առումով ներգրավված են ոչ միայն Պենտագոնը և ամերիկյան հատուկ ծառայությունները, այլև նրանց կողմից վերահսկվող, նրանց հետ փոխկապակցված կորպորացիաները: ԱՄՆ-ում ստեղծվել է մոտ 400 երկակի նշանակության լաբորատորիա ։ Նրանց օգնությամբ ստացված հետազոտության արդյունքները ամերիկացիներին թույլ են տալիս կառավարել և ձեւավորել համաճարակների տարածումը»,- հավելել է վերոնշյալ հանձնաժողովի համանախագահը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը միշտ տեսել է «իր առանձնահատուկ աշխարհաքաղաքական հետաքրքրությունն Ուկրաինայում արտաքին կառավարման տարբեր կառույցների ստեղծմամբ»։

Դաշնային ժողովի խորհրդարանական հանձնաժողովը, որը հետաքննում է Ուկրաինայի տարածքում ամերիկյան մասնագետների կողմից կենսաբանական լաբորատորիաների ստեղծման հետ կապված հանգամանքները, կազմակերպվել է Պետդումայի նախաձեռնությամբ: Այն բաղկացած է 14 պատգամավորից և 14 սենատորից։ Նրանք պատրաստել են ամփոփիչ զեկույց, որը հաստատվել է միաձայն։

Ինչպես հայտարարել Է սենատոր Կոնստանտին Կոսաչովը, փաստաթղթի բովանդակությունից «կարելի է միանշանակ եզրակացություն անել՝ ԱՄՆ-ի կենսաբանական ծրագիրն ակնհայտ երկակի նշանակություն ունի»:

Դաշնության խորհուրդը և Պետդուման ավելի վաղ պատրաստել էին համատեղ հաղորդագրություն, որում աշխարհի տարբեր երկրների օրենսդիրներին կոչ էին անում ԱՄՆ Կոնգրեսից տվյալներ ստանալ այլ պետություններում ամերիկյան կենսալաբորատորիաների աշխատանքի վերաբերյալ:

 

Արթուր Հովհաննիսյան