Ահազանգի համաձայն՝ բանակում, հոգեբուժարաններում և կալանավայրերում գտնվողները վտանգված են

Եվ եթե դա այդպես է, վտանգված են ոչ միայն նրանք, այլև բոլորս

Հայաստանին սպառնացող կենսաբանական վտանգի մասին լրագրող, հրապարակախոս Արտյոմ Խաչատրյանի հրապարակած այս տեղեկությունը եթե նույնիսկ կիսով չափ համապատասխանի իրականությանը, ապա անկասկած պետք է գրել, բարձրաձայնել այդ մասին:

Բայց մինչ այդ նշենք, որ ԱՄՆ- ի ներկայիս իշխանությունը, ինչպես նախկինում, այլ ժողովուրդների ու պետությունների նկատմամբ ունակ է գրեթե ամեն ինչի, ցանկացած ոճրագործության (եթե, իհարկե, վախ չունի պատասխան հարվածից), ընդ որում, դրա համար բնավ պարտադիր չեն տվյալ երկրի ռմբակոծությունները միջուկային կամ սովորական ռումբերով: Կենսաբանական զենքը նույնպես զանգվածային բնաջնջման զինատեսակ է:

Ի թիվս աշխարհի բազմաթիվ երկրների, Միացյալ Նահանգները Հայաստանում նույնպես ունի կենսալաբորատորիաներ, որոնք ֆինանսավորվում և ուղղորդվում են ԱՄՆ պաշտպանական գերատեսչության՝ Պենտագոնի կողմից: Միայն մեր՝ սակավաթիվ բնակչությամբ և աշխարհագրորեն փոքրիկ երկրում կան տասնյակից ավելի այդպիսի կենսալաբորատորիաներ, որոնք մեծ վտանգ են ներկայացնում թե մարդկանց, թե գյուղատնտեսական կենդանիների համար:

«2010-ի սեպտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Օբամա Բարաքը զանգահարեց Գվատեմալայի նախագահ Ալվարո Կոլոմին և ներողություն խնդրեց իր երկրի անունից 1946-48թթ.գվատեմալացիների վրա կատարած սիֆիլիսի էքսպերիմենտների համար (հղումները՝ մեկնաբանություններում),- օրերս ֆեյսբուքյան իր էջում «Հայաստանում ամերիկացիք սպառնում են բանակին, հոգեբուժարաններին ու կալանավայրերին» վերտառության ներքո գրել է Արտյոմ Խաչատրյանը:- Ամեիկացիք այդ հիվանդությամբ վարակում էին մարդկանց, հետո բուժման եղանակներ հետազոտում, մասնավորապես, ուզում էին պարզել, կվարակվի՞ սիֆիլիսով արդյոք մարդը, եթե նախապես պենիցիլին ներարկվի: Դե, հայտնի է, որ հանուն գիտության, մարդկության բարգավաճման, դեմոկրատիայի և հատկապես մարդու իրավունքների ամերիկացիներն ամեն ինչ կանեն, աշխարհի միակ երկին է, որ այլոց դեմ կիրառել է զանգվածային ոչնչացման զենքի բոլոր երեք տեսակները՝ միջուկային, քիմիական, կենսաբանական:

Ինչ ասել է սիֆիլիս՝ քաջ հայտնի է: Դա վտանգավոր հիվանդություն է, պարտադիր թողնում է ծանր հետևանքներ, օրինակ, չբերություն: Իսկ թե որքանով է այլ երկրի ժողովրդի վրա նման փորձարկումներ կատարելը անմարդկային և հանցավոր՝ նույնպես հասկանալի է: Դա կարող է անել միայն բարոյաականությունից զուրկ պարազիտ և ցեղասպան պետությունը, իսկ անգլոսաքսերից զատ աշխարհում այդպիսիններ չկան: Ամերիկացիք ամենածանր, ամենաողբալի հետևանքներն են թողել իրենցից հետո ամենուր: Ասենք, Վիետնամում քիմիական զենքով վարակեցին հարյուրավոր հազար հեկտարներ, որոնք առ այսօր չեն շահագործվում, Վիետնամում մինչև հիմա ծնվում են ծանր ատավիզմներով երեխաներ: Իհարկե, Ուկրաինայից հեռանալուց էլ նույնը կանեն, եթե չվախենան պատասխանից, ի վերջո, Ռուսաստանը Վիետնամ չէ: Եվ այդ վախն է առ այսօր կանխում միջուկային դիվերսիաները բանդերականների երկրում, որտեղ չորս ատոմակայան կա:

Իսկ ովքե՞ր են եղել ամերիկացիների սիֆիլիսի տարածման օբյեկտները: Բնակչության ամենաանպաշտպան խավը՝ ազատազրկվածները և հոգեբուժարանների պացիենտները, մարդիկ, որոնք իրենց տերը չեն, իրենց մարմիններն ու հոգիները չեն վերահսկում: Եվ սա խոսում է անասելի ստորության,  դաժանության, սրբապղծության և անմարդկայնության մասին: Բայց Ուկրաինայում ավելի հեռուն գնացին ամերիկացիք՝ հոգեկան հիվանդներից բացի կենսաբանական էքսպերիմենտներ կատարում էին նաև զինվորների վրա, Խարկովի հոգեբուժարանի խայտառակ բացահայտումները հիշո՞ւմ եք…

Այժմ՝ գլխավորի մասին: Գլխավորն այն է, որ ուզում եմ զգուշացնել բանակում, հոգեբուժարաններում և կալանավայրերում հարազատներ ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ձեր հարազատները վտանգված են, ռեալ մահացու վտանգ է կախված նրանց գլխին: Հայաստանում գործում են ամերիկյան բիոլաբորատորիաներ, թվով 13-14, որոնք, ըստ ժողվարչապետ փաշինյանի, զբաղված են շատ բարի և օգտակար գործով: Նույն բանն ասում են նաև բանդերական պաշտոնյաները և անձամբ ամերիկացիք, իբր, բարությունից խեղդվելով ապահովում են հայերի կենսաբանական անվտանգությունը: Մեզ հայտնի է Իջևանի գյուղերից մեկի՝ Արծվաբերդի բնակչության վարակման փաստը տուլյարեմիայի մարտական հարուցիչով 2017-ին (դա չումայի թեթև, ոչ սպանիչ տեսակն է). օդից ԱԹՍ-ով այդ վարակը փչեցին, հետո ուսումնասիրում էին, թե ոնց են հայերը դիմանում դրան: Դե, դա հետաքրքիր է, չէ՞. միանգամից կսատկեն հայերը, թե ժամանակի ընթացքում, թե ազգային գենոֆոնդի իմունիտետը կբավարարի բակտերիան հաղթահարելու համար: Այժմ ստույգ տվյալներ կան, որոնք դեռ չեմ կարող հնչեցնել, այն մասին, որ ամերիկացիք արդեն աշխատում են Նոր Հայաստանի հոգեբուժարաններում և կալանավայրերում, հետո կանցնեն զինված ուժերին, որոնց քայքայումը, գիտականից զատ, ունի նրանց համար նաև քաղաքական իմաստ: Ամերիկայի ինչի՞ն է պետք նորմալ մարտունակ առողջ բանակ, որը ամեն պահ կարող է գլխացավ պատճառել նրանց թուրք եղբայրենրին: Իհարկե, պետք չէ, և, ըստ այդմ, բանակն այսօր ավելի վտանգված է, քան հոգեբուժարաններն ու կալանավայրերը:

Ինչևէ, զգուշացնում եմ, հորդորում են մտածել և փրկության ճանապարհներ փնտրել: Մի լսեք արևմտականներին հայրիկյան պարույրի տիպի, նրանք միշտ կասեն ու կապացուցեն, որ ամերիկյան բիոլաբորատորիաները, իբր, անհրաժեշտ են Հայաստանին, ընդհակառակը, դրանք մահաբեր վտանգ են մեզ համար:Ամենաէֆեկտիվ տարբերակը կլինի փաշինյան նիկոլի իշխանությունից ազատվելը, բայց քանի դա ռեալ չէ, պետք է այլ բան մտածել:

Առայժմ այսքանը…»:

 Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան