Չի կարող մի երկրում առավոտ շուտ 4 զոհ լինել ու հետն էլ տոնը շարունակվել, ինչքան էլ ձևացնեն ոմանք, թե նորմալ է, բան չի եղել

Հայաստանում էսօր սեպտեմբերի 1 էր ու թշնամին մարդկանց ուրախությունը սարքեց սուգ։

Չի կարող մի երկրում առավոտ շուտ 4 զոհ լինել ու հետն էլ տոնը շարունակվել, ինչքան էլ ձևացնեն ոմանք, թե նորմալ է, բան չի եղել։

Քանի դեռ երկրի ղեկավարը մտնում է դպրոց, որի պատերից առաջին անգամ դպրոց ոտք դնողներին չեն նայում մեր նահատակված հերոսները, տոների առավոտները 20 տարի հետո էլ են սևով բացվելու։

 

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից