Մեզ արգելվեց մարդասիրական օգնությունն անցկացնել Լաչինի միջանցքով. ուզում ենք սա ազդադարել ու դատապարտել․ ֆրանսիացի պաշտոնյա

«Ադրբեջանը չի թողնում, որպեսզի արցախահայերն ազատ ապրեն, մարդիկ, նորածինները բավարար քանակի սնունդ չունեն, խիստ սահմանափակ են գազի, ջրի, էլեկտրականության հասանելիությունը»,- ասաց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակության անդամներից մեկը`  Օ դը Ֆրանս շրջանի նախագահ Քսավիե Բերտրանին:

Ֆրանսիացի պաշտոնյան ասաց. «Այդ մարդիկ այդ ամենից զրկված են Ադրբեջանի պատճառով, որն արհամարհում է  միջազգային իրավունքը։ Ահա թե ինչու միացել ենք ու կազմակերպել մարդասիրական այս շարասյունը, որպեսզի մինչ միջազգային  իրավունքն ամբողջապես գործի,  կանայք, երեխաները կարողանան արժանապատվ ապրել։ Դա մեզ արգելվեց։
Ուզում ենք սա ազդադարել ու դատապարտել»,- ասաց նա։

Ֆրանսիացի պաշտոնյան նաև նշեց, որ իրենց պատվիրակության անդամները ամենատարբեր քաղաքական հայացքներ ունեցող գործիչներ են, բայց բոլորով Ֆրանսիայի նախագահից պահանջում են, որպեսզի ՄԱԿ ԱԽ բանաձև ներկայացնի ի շահ Արցախի ժողովրդի։

Օգոստոսի 30-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և երկրի մի շարք խոշոր ռեգիոնների կողմից  Արցախին ուղարկված հումանիտար բեռներով բեռնված մեքենաները Երևանից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար: 10 բեռնատարներից բաղկացած շարասյունն ուղեկցել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։ Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Ֆրանսիայի քաղաքների և տարբեր ռեգիոնների կողմից հատկացված օգնությամբ առաջին բեռնատարը Կոռնիձորում Հայաստանի հատկացրած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել դեռևս օգոստոսի 9-ին։