ԱՀ ԱԺ արտահերթ նիստը ավելի քան 6 ժամ է տևել․ ինչ են քննարկել (տեսանյութ)

Երեկ ԱԺ արտահերթ նիստ է կայացել: Պատճառը Հակարիի ապօրինի անցակետից Արցախի ևս երեք քաղաքացու առևանգումն էր: Բայց՝ միայն պատճառը: Քննարկման ենթակա հարցերն ավելի շատ էին և կուտակվել են արդեն բավական ժամանակ: Արտահերթ նիստին մասնակցել են հանրապետության գործող և նախկին նախագահները, քաղաքական ու հանրային գործիչներ: Արտահերթ նիստն ավելի քան վեց ժամ է տևել, ընթացել դռնփակ ռեժիմով: Քննարկված հարցերի վերաբերյալ հայտարարություններ չեն հնչել: Որոշ փակագծեր բացել է նախագահ Հարությունյանը՝ նիստի ավարտից հետո հրապարակում հավաքված քաղաքացիների հետ հանդիպմանը: