Տուլայի շրջանում ուկրաինական երկու անօդաչու է խոցվել

ՌԴ պաշտպանության նախարարությունից  հայտնել են, որ Կիևը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարձակվել ՌԴ օբյեկտների վրա, սակայն Տուլայի շրջանում ՀՕՊ ուժերը ոչնչացրել են ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքեր, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Այսօր առավոտյան կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ երկու ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ներով  ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ Անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են ՀՕՊ-ի կողմից Տուլայի շրջանի տարածքում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի զինված ուժերը վերջին շրջանում պարբերաբար փորձում են անօդաչուների օգնությամբ գրոհել Ռուսաստանի կենտրոնական մասը: ՌԴ ՊՆ-ն նաև հայտնել է, որ երկուշաբթի գիշերը Բրյանսկի շրջանի երկնքում հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները խոցել են ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք