Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն ուղղված իր զզվելի պահվածքը․Բոբ Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքում տեղի ունեցողով։

«Խորապես անհանգստացած եմ՝ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղում հայերին ահաբեկելուն ուղղված իր զզվելի պահվածքը՝ արգելելով մարդասիրական մուտքը և խաթարելով ԿԽՄԿ-ի կարևոր աշխատանքը: Սա անընդունելի է», – «Թվիթերում» գրել է Մենենդեսը՝ կից տարածել նաև երեկ Լաչինի միջանցքից առևանգված երեք երիտասարդների մասին նյութը։