Բաքուն «հումանիտար օգնություն» է ուղարկել Ստեփանակերտ

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ադրբեջանական կողմը այսօր հումանիտար բեռ է ուղարկել դեպի Արցախ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով։

Լրագրողներին հայտնել է Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Նովրուզ Ասլանը։

«Մենք հուսով ենք, որ այս քայլը դրական կընդունվի Խանքենդիում (Ստեփանակերտ) ապրող հայերի և միջազգային հանրության կողմից»,- ասել է նա՝ հավելելով, թե 40 տոննա բեռը ներառում է ալյուրից պատրաստված ապրանքներ, ու եթե կարիքների գնահատում լինի, հետագայում հնարավոր է, որ առաքվեն նաև այլ անհրաժեշտ ապրանքներ։