Ո՞ր պաշտոնյաներն են մեկնում արձակուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներ է ստորագրել ՝ պաշտոնյաներին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումների բաժնից:

Ըստ այդմ՝ օգոստոսի 10-ից 10 օրով արձակուրդ է գնացել Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը: Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Անրի Վարդանյանը:

Օգոստոսի 10-ից 11 աշխատանքային օրով արձակուրդի է մեկնել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Օգոստոսի 10-ից 5 աշխատանքային օրով արձակուրդի է մեկնել Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:  Վահե Հովհաննիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Օգոստոսի 8-ից 12 աշխատանքային օրով արձակուրդ է մեկնել Վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը: Ստեփան Մնացականյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Գևորգյանը: