Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաներին անհրաժեշտ է կրթաթոշակ նշանակել․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին կրթաթոշակ նշանակելու անհրաժեշտություն է տեսնում։

Այս մասին վարչապետն ասել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաներին պետք է կրթաթոշակ նշանակել, որպեսզի այնտեղ սովորելու գրավչությունը մեծանա։ Այդ հարցը պետք է լուծել»,- ասաց Փաշինյան