Թուրքիայում նախօրեի երկրաշարժից տուժել է առնվազն 23 մարդ

Թուրքիայի Մալաթիա նահանգում երեկ՝ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 23 մարդ։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։ Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուքիայի Մալաթիա նահանգում 5,6 մագնիտուտով երկրաշարժ է տեղի ունեցել։ Նշվում է, որ օջախը գտնվել է 7 կմ խորության վրա: