Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու «առաքելությունը» այս անգամ վերապահվել է Գիվի Հովհաննիսյանին

Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու «առաքելությունը» այս անգամ վերապահվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին: Այս մասին գրել է Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը նշելով, որ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 14:00-ին, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում: