Ադրբեջանական ասոցիացիայի ղեկավարի դեմ վճիռ է կայացվել հայերի հանդեպ ատելություն քարոզելու համար

Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության և Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի առանձին հայցերից հետո Հաագայի շրջանային դատարանը վճիռ է կայացրել Նիդերլանդներում ադրբեջանաթուրքական ասոցիացիայի ղեկավարի նկատմամբ՝ հայերի հանդեպ ատելություն քարոզելու և հրապարակայնորեն վիրավորելու համար։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։