Իրանում մահապատժի են ենթարկել բռնաբարության մեջ մեղադրվող հինգ տղամարդու

Իրանում մահապատժի են դատապարտվել հինգ տղամարդիկ, որոնք մեղադրվել են իրանցի կնոջ բռնաբարության մեջ:

Մահապատժի դատավճիռն իրականացվել է օգոստոսի 9-ին:

«ՌԻԱ Նովոստի»-ի  հաղորդմամբ՝ այս մասին Tasnim գործակալությանը հայտնել է Մարանդ քաղաքի դատախազ Զիա Մեհրը։

«2022 թվականի մայիսին մի երիտասարդ տիկին դիմել է Մարանդ քաղաքի դատախազություն՝ ասելով, որ իրեն առևանգել են հինգ անհայտ տղամարդիկ, տարել են սարեր (քաղաքի շրջակայքում), որտեղ առևանգողներն իրեն բռնաբարել են», – հաղթրդել է «Մեհր» գործակալությունը:

Հանցագործությունից չորս օր անց տեղի ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներին: Դատախազի խոսքով՝ մեղադրյալներն անմիջապես ընդունել են իրենց մեղքը: