Ֆրանսիան հերքում է Նիգերի ապստամբների մեղադրանքը

Ֆրանսիայի կառավարությունը հերքում է Նիգերի նոր ռազմական ղեկավարների մեղադրանքներն այն մասին, որ ազատ է արձակել «ահաբեկիչներին» և խախտել երկրի օդային տարածքը, հաղորդում է Agence France-Presse-ը։

Ապստամբները Ֆրանսիային մեղադրել են այն բանում, որ նա ազատ է արձակել մի քանի ջիհադիստների, ինչպես նաև թույլ է տվել ռազմական ինքնաթիռի թռիչքը՝ չնայած օդային տարածքի շարունակական փակմանը: