Նիգերում հայտարարել են, որ ֆրանսիացի զինվորականները հարձակվել են երկրի նախագահական գվարդիայի մարտիկների վրա

Ֆրանսիական զինվորականները հարձակվել են նախագահական գվարդիայի մարտիկների վրա և խախտել Նիգերի օդային տարածքը, տեղական հեռուստաալիքի եթերում հայտնել է հեղաշրջումից հետո ստեղծված Հայրենիքի պաշտպանության ազգային խորհրդի ներկայացուցիչ Ամադու Աբդրամանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հաղորդվում է, որ ֆրանսիական ուժերը միակողմանի կարգով ազատ են արձակել ձերբակալված ահաբեկիչներին և Նջամենայից օդ են բարձրացրել ռազմական ինքնաթիռը, որը միտումնավոր դադարեցրել է  է օդային երթևեկության կառավարման հետ կապը իրանց օդային տարածք մտնելուց հետո: Վիրավորների և զոհվածների մասին տվյալները ճշտվում են։