«Մայր Հայաստան» շարժումը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժումը որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, որը մենք դիտարկում ենք որպես ամբողջական իշխանափոխության և մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու հնարավորություն։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Միացյալ Հայաստան» շարժման համակարգող, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը և գրառմանը կից տեղադրել տեսաուղերձ:

«Մեզ համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի վարած ոչ լեգիտիմ քաղաքականությունը, որը սպառնալիք է Հայաստանի ու Արցախի անվտանգության համար:

Մենք չենք ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում և ուզում ենք կանխել Հայաստանի գահավիժումը»,- նշել է նա ուղերձում՝ կոչ անելով միանալ շարժմանը։