ԱԽ քարտուղարն Իրանի դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն օգոստոսի 8-ին ընդունել է ԻԻՀ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին  հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։

Ա. Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեության ընթացքում կնպաստի երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:

Կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել են կատարել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը եւ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները: