Մենք պետք է համոզենք Ռուսաստանին, որպեսզի վերադառնա սևծովյան հացահատիկի համաձայնագրին․ Բորել

Եվրամիության արտաքին հարաբերությունների (ԵՄ) և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելլը X-ի (նախկին Twıtter) սոցիալական հարթակում անդրադարձել է հացահատիկային համաձայնագրին։

Նա մասնավորապես  պնդել է․ «Ռուսաստանը պետք է դադարեցնի սննդամթերքը որպես զենք օգտագործել։ Մենք պետք է համոզենք Ռուսաստանին, որպեսզի  վերադառնա սևծովյան հացահատիկի համաձայնագրին»։

Բորելը բրիտանական «The Guardian» պարբերականին տված հոդվածում, նշել է, որ անցած ամիս հացահատիկային համաձայնագրից Ռուսաստանի դուրս գալը առաջացրել է հացահատիկի և եգիպտացորենի մեծածախ գների կտրուկ աճ։

«Մինչ աշխարհը գործ ունի ընդհատված մատակարարման և բարձր գների  հետ, Ռուսաստանը հիմա ձևացնում է, թե ինքն իր ստեղծած խնդիրն է լուծում՝ դիմելով խոցելի երկրներին՝ հատկապես աֆրիկյան երկրներին,  հացահատիկի առաքման կրկնակի առաջարկներով։ Սննդամթերքը դիտմամբ, որպես զենք օգտագործելը ցինիկ քաղաքականություն է»։